Картинки по запросу "aracaxi naxagah nikol""

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպում ունեցանք Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Խոսեցինք Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, Արցախում առկա քաղաքական իրավիճակի մասին:

Անդրադարձա նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վերահաստատեցի իմ այն դիրքորոշումը, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարեւոր է` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ գործում ամեն կերպ աջակցելու է Արցախի իշխանություններին:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2482170128770034?__xts__%5B0%5D=68.ARBWcHb_4NaAYxKrp-4a7IHZzlEYhFkkRmeeWZkexovYGhzYYHScwoMBTlALqy50yPQyh_xg5-k2q8DTrmKEBaFJb9o6-pKoNYVy0QkWODVkPWnkj4X7P_Ss8B9hnZsnGxrnWIKzl6m62xndajtZex15ipndryKfAHXI9aC74hExSQdK2qVtaJnhbsvNQH9BUxkUH5nvzt8DiAkHGUKYpuTNAJBmWoQ6C2AiK1ZqDF8_fDJH0_NKB-0Kd1SUgDuEQ8cUfdy4uZl1MTJs4HxoWqB68_QTDaQkUxNYBK8jYKZipfHJfNyX7qc37zo1s7gxmDcfgY7IvrLX4ZWo1UyuTlxL&__tn__=-R