Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով։
Փաստ համար 1. Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները:
Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է:
Այսպիսով, 2018, 2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2538636879790025?__xts__%5B0%5D=68.ARCh43wxF0Z31-KCTh9AiDDDuLeAL1fv0tRAbB3yGlf8WHDLkLvvgSiAgh__l9AJ_jrW-G5wdl-wRQm5Zzs7Ht9Q2CY7g-yAEjXhtXeHujs8jTqfOrh7E1Ffs2F61FuIxnYyFnKVgLspcufWEry0skCJcK-B2J1eNRgfwChzYEtzo-jsC6NPgBpwGK47MgXG00ALkIIEqNoYrXcAfX0eE2sRD_aqaP7VmI7ZDP4hHasTfizHF-upcN_Y9w_jGVLw72yk482UTqCgrmbnyVGIoJmtHTPBV-lZGs4Sl32AnHEZeVKgug-1vzzsEimmlg-fTWJ_DCATId3OsuiEDX5ExY61sW8HCcNGFdMOg1EK9Re3VQA8aFkWSYU&__tn__=-R