✅Սիրելի՛ կանայք,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի կապակցությամբ: Կյանքի բոլոր փուլերում Ձեր ունեցած կարևոր դերակատարության մասին նշելու անհրաժեշտությունը չկա. դա աքսիոմ է: Ապացուցման կարիք չունի նաև այն, որ մեր Կառավարությունն անում ու շարունակելու է անել առավելագույնը՝ Ձեր հոգսերը թեթևացնելու ուղղությամբ:
✅Այս առումով, օրվա խորհրդով նաև պայմանավորված, լավ լուր ունեմ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար: Այսօր մեկնարկեցինք մի ծրագիր, որն ուղղված է հանրային ծառայությունները մեր բնակչությանն առավել հասանելի դարձնելուն:
✅Այսուհետ, Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝
🟢Երեխայի ծննդի պետական գրանցում.
🟢Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում.
🟢Ամուսնության պետական գրանցում:
Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականը անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած
այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ կտարածվի Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ մեր սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություն:
https://www.facebook.com/rustam.badasyan/posts/2931566660228083?__xts__%5B0%5D=68.ARBnaZo64TC7ytNzlIFlKB5_CXSmE8hbWiPKYa_uOGdYBrOtfQEaZL5d-gvV9k8lBhTDJb9rJfa4jdwW3Y2HtuZ6P3Mf71Lcmv7fSpdCDslh3wD3i70gmlO-iImDUn3p4_IRBHGyW15QAJUWsmcFcyTL1YgauDZ1eH8302Yw24I0VNikihSBdZUIloPHL3fXlw8ULv9AwpvheQL00PgEtxlziVhMdb5bKSIJHnatXZd8iYivJK6J37Xrd5jOPJQ-I9xPBSVhVv0hWD_0AlId3s3mtxzVSvhL3PLKP2s8IfuTf47zvDg2I14OebDjnlDjWf-8h2op1IGNEqkdKCNxqiIaYGNk&__tn__=-R