cnund

Այսօր պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ծննդյան տարեդարձն է.

 Հակոբ Սիմիդյան (ապրիլի 20, 1984ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, երկրաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար։

Աշխատանքային գործունեություն

2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2012-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։

2015 թվականիի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:

2018 թվակաբնի հոկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ:

Մաղթում ենք պարոն Սիմիդյանին մեծ հաջողություններ և ազգանվեր գործունեության բուռն և հաջող ընթացք։