Հերքի՛ր «ֆեյքին»
Այսօր «Ժամանակ» օրաթերթը կրկին ապատեղեկատվություն է տարածել քաղաքապետարանի հայտարարած 500 վերելակի գնման մրցույթի մասին։
Թերը գրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանը անվավեր է ճանաչել վերելակների գնման մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, և որը պետք է վերելակներ ներկրեր Թուրքիայից: Ըստ նույն ապատեղեկատվության, իբր, նոր հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել բելառուսական մի ընկերություն:
Իրականությունը հետեւյալն է.
Երևանի քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, Երևանի բազմաբնակարան շենքերի թվով 500 հատ վերելակների ձեռքբերման (տեղադրումով և սպասարկմամբ) նպատակով 02.04.2020 թվականին հայտարարել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգ, որի բացումը տեղի է ունեցել 13.05.2020 թվականին և որին մասնակցում են թվով հինգ կազմակերպություններ: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գտնվում են գնահատման փուլում:
«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին հորդորում ենք վերանայել թեմայի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը եւ համապատասխան հերքում հրապարակել: Այլապես, տպավորություն է ստեղծվում, թե թերթը զբաղված է ինչ-որ ընկերության լոբբինգով՝ փորձելով ազդել քաղաքապետարանի հայտարարած գնման ընթացակարգի արդյունքների վրա։
Տեղեկացնում ենք, որ հայտարարված մրցույթներն անց են կացվում օրենսդրությանը համապատասխան և նման հրապարակումը, ինչպես նաև այլ գործողություններ չեն կարող ազդել գնման ընթացակարգի արդյունքների վրա։
https://www.facebook.com/YerevanCityHall/photos/a.1873678022681319/2871326959583082/?type=3&__xts__%5B0%5D=68.ARAXC1ZyF8htxuZsz79NBmVnbBH2hqEHc2c4O1NIQ6MLbQpZoVNOqZT955fbT8A9RycwAng45TNGDBQrJyMbmNsuNhPiukJTs6ZkSz8zL6hQoldd26tvDmpOnQFmIsS0LcKZXHNfMOUEm31GUuJmKsjw6rW3eANaWJDRh6k7ArJcW-zXgzy3T8YJtVg8rc9KtYSL2qUpS48AF6_2fn1qY2029mB9Vy7ityEUDsEP8_91kJiWotD8gdjFGPh_-KqrAQR07CtfBo4gHzEoom65xHmjNA1hGQ5aBvJ45Rm943bQLDwEBwEToWH_se5txg9XZ7BiHrevPb8BAf3oI-N72_wF4OjcZwghuEluS4ZPyq6xS_7xiVavB6RYxtI&__tn__=-R