Կառավարության այսօրվա որոշմամբ մեկնարկեց Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը։
2,1 մլրդ դրամ կուղղվի Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում 185 ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը:
Հիշեցնեմ, որ նախորդ փուլով Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող 112 փախստական ընտանիքների կեսից ավելիին կեսից ավելիին արդեն տրամադրվել են բնակարանների գնման վկայագրերը:
Երկրորդ փուլի համար առավել ավելի հարթ և սահուն ընթացք ապահովելու նպատակով հստակեցվել են նաև ծրագրի առաջին փուլում ի հայտ եկած խնդիրների կարգավորման դրույթները;
https://www.facebook.com/papikyan.suren/photos/a.608729339335938/1292468227628709/?type=3&__xts__%5B0%5D=68.ARBUEwQInEIHxqbZUKWEry0nAvBRB0VVpS7eshIO7EZESEJznoCAS3JGJ5IReAz8-G3tkTuKLELDbVdrXRP-AMLI9JY8lr5HnL5ilHAE40J-Vf3J7TgtVYp5tl0fAmnVrx1Y0-7jTsJVSz0_BCfpAvrnuBPJKX8G0u_KpUkUz3r5QUv8J55yqv_ABgdLfuWsxT9YashFEKyuphhDRM9SZhtLyHdUXjD32Lofm_r2fbGTDCiU_7SuYewdeHtVki1aoRlKMFyK6_sbNUPnfs4kk5tEJHsJ0t8wnvA7uvKYEGNkj9xXz-RTV5Yc6OkC5h1NpZLyIEmIFxN_lDTQeBq1-ZGrva9p-Ru3AGUZy1EH_2wfsCe3xkNLwlmJ&__tn__=-R