Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) Միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է բավարարող առաջընթաց (satisfactory progress) ունեցող երկրի կարգավիճակ, որն ամենաբարձր գնահատականն է:
2020թ. հուլիսի 9-ի դրությամբ #Հայաստանն ԱՃԹՆ-ի 53 անդամ երկրներից այն 9-ի թվում է, որոնց շնորհվել է այդ կարգավիճակը, ընդ որում, սա մեր առաջին գնահատումն է և միանգամից ամենաբարձր արդյունքն ունենք:
Խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և Բազմաշահառու խմբին՝ #ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի և ազգային կարևորության խնդիրները քննարկելու, ԱՃԹՆ-ի շրջանակը ընդլայնելու ուղղությամբ իրականացրած ջանքերի համար: ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ Հայաստանը բնութագրվում է որպես «արագ թափով դեպի ավելի մեծ #թափանցիկության» ընթացող երկիր:
Նշեմ, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ հանձնառու է ներդնելու ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող լավ #կառավարման սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների համար։ Այդ առումով, Բազմաշահառու խումբն աշխատանք կտանի պահպանելու արդեն գրացված արդյունքները, միաժամանակ կենտրոնանալով ԱՃԹՆ-ի ազդեցության աճի, կանոնավոր բացահայտումների համակարգի զարգացման և հանրային նշանակության խնդիրներն օրակարգում ներառելու համար:
https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2528711997433205?__xts__%5B0%5D=68.ARCqgAk7URa2qBdbCgNKBs04y-l-RsV8rSXCjBqZ8l7KhovlUVqLpw5ZC0rLrQTSNyhZ3wFuXW3trqblKIN5O2NBUs6OyVXERhSxmmJq1ugOlkWO4j-Z6noUTgJWmqjY51CpCajDUaaKEq_WHltC7sh0OFHfOp0JTM0vy7gxKpKcRXH1qPqwVk-dBaRqI0vjHldMiYQNX2JA8IY_2zaEL7I1XbjO9SDKuAUfNu5qkq2cUgAo9tL9K2ZU6ErPnziul31TY5GwE4uSJr_nTh4o3S8kSXFYiBNUQgySd2KmQy-zopLKU_X7PaEyEHwcFXFJD0EMQybI4rplUKBIQrzLEO4I_XJO&__tn__=-R