ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է #ԵՐԵՎԱՆԻ 95-ՐԴ ԴՊՐՈՑԸ
_______________________________
🏫 ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի #դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը,որի շրջանակում մեկնարկել են Երևանի 95-րդ հիմնական դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները:
ℹ️ Դպրոցը սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունը և ժամանակակից տեսքը, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:
💰 Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար, վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:
📍 Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ ամրացում:
https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1535714519934948?__xts__%5B0%5D=68.ARAZ04GI0Unh8QHtqGI6B3MshfLwNBcOwyZ7wOwoKLMIxzFDAI2uZWks6AZNsL9ZyBmvC1tJibSJUac-a5pILE-aRwoq7PyjySCLxV8WurrPKy2pAXAUv50m5PEuoNd1cBOupIodBO8tBU8dT1VNh9eKOdNgW9BNgzwq7Jjd5K77E75a_lGnSTxcGqHjXDOyIYtPyx2SWtbACo-CaRk95jwMTdP72HkDFwvCCMNPqh6ipxwWF57O2MILF2PU_RdMngfuqy8WMM9F5wnSy0WO8MYM5LZUtjguEvAH5mARbxQyBKc7Q596KRgvGaldnhGdfrMp_UVqKUmPdzLhHIeMBeeWdA&__tn__=-R