Nergravum

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը:

«Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես նոր հարաբերություններ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է վարչապետը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Հայաստանը չի դիտարկում Ղարաբաղ խաղաղապահներ բերելու հնարավորությունը»,- ընդգծել էնա։ 

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությանը: «Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:

Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: Նա նաև նշել է, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Երևանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:

 

1lurer.am