Month: Փետրվարի 2021

Ռուսները Սիրիայում իրենց ավիաբազայի վրա գրոհ են կասեցրել . Razm info

Փետրվարի 9-ի երեկոյան ռուսական հակաօդային ուժերը հետ են մղել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայի վրա Իդլիբի շրջանից զինված խմբավորումների հարձակումը։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։…

Դատարանը մերժեց Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը: Հիշեցնենք՝ Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես…

Կառավարությունը տարածք տրամադրեց «Արմենիա Վայն»-ին՝ 5000 աշխատատեղի ստեղծման ծրագիր իրականացնելու համար

Կառավարությունն «Արմենիա Վայն» ընկերությանը Երևանում տարածք է տրամադրում՝ 5000 աշխատատեղ ստեղծելու ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ընկերությունն Իսակովի…

«Սևան» ՔԿՀ-ում փորձել են օրեր առաջ չհաջողված եղանակով թմրամիջոց փոխանցել

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են թմրամիջոց փոխանցելու հերթական փորձը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը. «Փետրվարի 11-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական…

Թուրքիայում հայ իրավապաշտպանի դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար

Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ անելու համար: Այս մասին Ավազյանը գրառում է…

Պետությունը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի վառելափայտ

Կառավարությունը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների ձմեռային ամիսների ջեռուցման տնտեսական բեռը կթեթևացնի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունն ընդունեց որոշում, որով Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20.00-ից բարձր անապահովության…

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտ.

2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի…

ՀՀ կառավարությունը նախատեսում է այլընտրանքային ավտոճանապարհներ կառուցել Սյունիքի մարզում

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին: «Այո, կառուցելու ենք: Եղանակային պայմանները թույլ տալուն պես կառուցելու ենք»,-…

Իրանը առաջիկա երկու շաբաթում կսկսի ԵԱՏՄ-ին անդամակցելու նախապատրաստությունը

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. «ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության բանակցությունները սկսվել են, և մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»: Այդ մասին տեղեկացնում է Pars Today-ը:…

Այս փուլում արձանագրել ենք մի բան. արել ենք արտահերթ ընտրությունների առաջարկ եւ առնվազն խորհրդարանական ուժերի կողմից այդ առաջարկը մերժվել է. Նիկոլ Փաշինյան

Այս փուլում արձանագրել ենք մի բան. արել ենք արտահերթ ընտրությունների առաջարկ եւ առնվազն խորհրդարանական ուժերի կողմից այդ առաջարկը մերժվել է: Ունենք ճանապարհային քարտեզ, որով շարունակում ենք առաջնորդվել: 

Page 38 of 52
1 37 38 39 52