Qaxaqakanutyun

 Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ ԼՂՀ նախագահ չեմ դարձել քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում. Ուղղակի ազգային ազատագրական շարժում էր եւ այդ շարժման մեջ ներգրավվելով, առաջնորդելով շարժումը դարձել եմ նախագահ: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես ինձ այսօր էլ չեմ համարում քաղաքական գործիչ: Երեւի կարելի է ասել պետական գործիչ: Քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության անդամ չեմ: Ժամանակին եղել եմ կոմկուսի անդամ, դուրս եմ եկել»,-ասաց նա:

Անդրադառնալով երիտասարդությանը, Քոչարյանն ասաց, որ երկրի ներքին քաղաքականության նկատմամբ անտարբերությունը կարող է բերել այս ամենին, ինչի միջով անցանք՝ մի կողմ կանգնել, չնկատել, չպայքարել. «Այն, ինչ տեղի ունեցավ, մի արհվիրք էր, ցունամիի պես բան էր, որն ազդեց մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Երիտասարդությունը չպետք է կողք կանգնի, պետք է լինի ակտիվ, պայքարի  եւ պահանջատեր լինի»:

Հարցին, թե որն է իր հաջողության բանաձեւը, նա ասաց. «Հաջողության գրավականը եւերի դիսցիպլինան է, որ իմ բնավորության մեջ կա՝ պատասխանատվության զգացողություն եւ  կարգապահություն: Եթե այս երկուսը հանդիպում են, հաջողությունն անխուսափելի է»«: Հաջորդը, ըստ նրա, անընդհատ սեփական անձի վրա աշխատելն է, նոր գիտելիքների ձեռք բերումը: