zang

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ ՌԴ նախագահն ընդգծել է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խիստ կատարումը։

Պուտինը հաստատել է Ղարաբաղում իրավիճակի շուրջ ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր մտադրությունը:

Փաշինյանը կողմ է արտահայտվել Հարավային Կովկասի բոլոր խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը: