Kiprosi harc

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ  իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի «Երկու պետության սկզբունքով»։ 

Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում  Սլովենիայի նախագահությամբ։ 

Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 20-ին այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետություն։ 

Նա նշել է, որ ԵՄ-ում շատ ուշադիր հետևելու են այցի ընթացքին և կտրականապես մերժելու են ցանկացած առաջարկ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ։ 

Աղբյուր`    Ermenihaber.am