Month: Նոյեմբերի 2021

«Վաղը, երբ ռումբերը Երևանի կենտրոնում պայթեն, էլի՞ եք գործի գնալու». Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ, զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասում են՝ ճանապարհը բացեք, գործից ուշանում ենք…. Վաղը, երբ ռումբերը Երևանի կենտրոնում պայթեն, էլի՞ ես գործի գնալու…..…

Մեկնարկել է ազատագրական շարժումը, հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ազդարարում է ազատագրական շարժման մեկնարկի մասին. «Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է. — կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ…

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 3 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով…

Ճամբարակի մոտի զորամասերից մեկում հրազենային վիրավորումներից զինվոր է մահացել. 24news

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի հատվածում՝ Ճամբարակի մոտ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումների հետևանքով զինվոր է մահացել: Այս մասին 24News-ին հայտնում են իրազեկ աղբյուրները: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ…

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: «Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումը, գրավը վերադարձրել է և կալանավորման որոշումն…

Ադրբեջանցի գեներալի զրահամեքենան ականի պայթյունի հետևանքով վերածվել է մոխրակույտի

Ադրբեջանի Զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը օկուպացված Շուշի քաղաքում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ներկա չի գտնվել այն պատճառով, որ վերջինս բուժվում է վնասվածքի հետևանքով։ Ինչպես…

Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի` «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ նյութին. ԱՆ

ԱՆ-ն հորդորում է` զրպարտանքն ու ապատեղեկատվությունը չհրամցնել հանրությանը Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի` «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» վերտառությամբ նյութին, առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը հերյուրանք է…

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Honda Elysion-ը բախվել է ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու բժիշկները

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54-րդ կմ…

Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում…

Page 12 of 38
1 11 12 13 38