Month: Նոյեմբերի 2021

ՀԷԿաշինության ոլորտում պետությանը 116 միլիոն դրամի չափով վնաս պատճառելու գործով մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող և ԱՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա պարզվել է, որ…

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը Mitsubishi Pajero-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում…

Թուրքական լիրան դարձել է աշխարհում ամենաշատ արժեզրկված դրամական միավորը

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Նոյեմբերի 23-ին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։…

Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է. hraparak am

Hraparak.am-ի տեղեկություններով՝ գրող, պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է։ Նրա աճյունը կամփոփվի իր հայրենի գյուղում՝ Կոթիում։ Մեր տեղեկություններով՝ հուղարկավորության կառավարական հանձնաժողովը արդեն նիստ է հրավիրել…

Պայմանագրային զինծառայողի նկատմամբ գործադրվել է բռնություն՝ նրան հասցնելով ինքնասպանության. կան կալանավորվածներ

Օրերս Ճամբարակում պայմանագրային զինծառայող 29-ամյա Գեւորգ Ավետյանը նախքան մահացու հրազենային վիրավորում ստանալը ենթարկվել է բռնության։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Սույն թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան՝ ժամը…

Ստորագրվել են «Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման համաձայնագրերը

Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսներով: Ծրագրով գնվելիք 100 ավտոբուսները կմիանան արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռքբերված 311 ավտոբուսներին՝ սպասարկելով Երևանի նոր տրանսպորտային ցանցը: Սեղմված բնական գազով աշխատող 12…

Թարմացված տեղեկատվություն «Աղիքային վարակին» բնորոշ դեպքերի վերաբերյալ

• Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց…

Ուժեղ ազդակ է առ այն, որ ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին․ ԵՄ պատվիրակություն (տեսանյութ)

Այսօր ՀԸԳՀ համաձայնագրի ստորագրման տարեդարձն է։ Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA/ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ «Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար…

Page 8 of 38
1 7 8 9 38