Month: Փետրվարի 2022

Ադրբեջանի Եվլախի շրջանում կասետային ռումբի պայթյունից հովիվ է մահացել

Trend լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանում՝ Եվլախի շրջանում գտնվող Արանի գյուղում կասետային ռումբի պայթյունից մահացել է 26-ամյա հովիվ Իսմայիլ Միկայիլովը: Դեպքի վայր են ժամանել ադրբեջանցի ոստիկանները և շրջանի դատախազության աշխատակիցները:…

Անձի համար այլևս Արցախում Սահմանադրություն չի գրվելու․ԱՀ ԱԺ նախագահ

Կարևոր չէ՝ ինչ քաղաքական ուժեր են գալու պառլամենտ, կարևորն այն է, որ ստացած լինի ժողովրդի վստահության քվեն: Երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը։ Այս մասին այսօր հրավիրված ԱՀ Ազգային Ժողովի հերթական…

Պատվաստման հավաստագիր ներկայացրած ՀՀ քաղաքացիները Վրաստանի անցակետը հատելուց հետո ազատվում են 72 ժամում ևս մեկ թեստ հանձնելու պահանջից

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022թ․ փետրվարի 1-ից Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ Վրաստանի ամբողջ տարածքում դադարելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը (բոլոր անձինք կարող են ազատորեն մուտք գործել հյուրանոցներ…

52-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է (տեսանյութ)

 ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատի 52-ամյա բնակչուհու՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված անհետաձգելի, մեծածավալ քննչական և դատավարական…

Հերքման պահանջ.Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը.

Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղկատվությունն…

Արմեն Սարգսյանի պաշտոնական էջը հերքում է տարածել

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Այս մասին գրված է Արմեն Սարգսյանի պաշտանական էջում։ Այս հրապարակմամբ նրանք պատասխանել են որոշ ԶԼՄ-ների և…

Մոսկվան, կներեք, բայց Ռուսաստանի մայրաքաղաքն է, եւ ոչ թե Հայաստանի. Կալաշնիկով

Գարեգին Նժգեհի մասին կինոնկարի ցուցադրության հետ կապված «պատմությունը» ռուսական մամուլում շարունակում է արծարծվել։ Ռուսական՝ ընդգծված պահպանողական հայացքներով առաջնորդվող Tsargrad.tv-ն այս թեմայով զրուցել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հետ։ Որքան…

Ճանապարհը չի կահավորվել երթևեկության անվտանգությունն ապահովվող նշաններով, ինչի արդյունքում «Զիլ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 2021թ. հունիսի 19-ին Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 42-րդ…

Ապօրինաբար ասֆալտապատված սիզամարգը բերվում է նախկին տեսքի. օրինախախտը պարտավորվել է նաև վերականգնել կանաչ տարածքը

Ս.թ. հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը, առանց համապատասխան թույլտվության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 108/10 հասցեում՝ փողոցին հարող շուրջ 200 մետր երկարությամբ տարածքում քանդվել են սիզամարգն ու եզրաքարերը: Դրան անմիջապես…

Page 51 of 54
1 50 51 52 54