Month: Մարտի 2022

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է

Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն…

Արցախում փոխհրաձգություն է տեղի ունեցել. հակառակորդն ունի առնվազն 5 զոհ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն…

ՀՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է

Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի…

ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել ռազմագործողություններն Ուկրաինայում

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները որակել է «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում»։ Նա նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ կապված «Ուկրաինայի…

Թուրքիան արձագանքել է իր գնած ռուսական S-400-ները Ուկրաինային փոխանցելու մասին լուրերին

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն արձագանքել է օրերս շրջանառվող այն տեղեկությանը, թե հնարավոր է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան ուղարկի Ուկրաինա։ Ռուսական «Известия» թերթի հետ…

ԵՄ-ն կստեղծի 5000 հոգանոց արագ արձագանքման ուժեր . hhpress

ԵՄ առաջնորդների այսօր Բրյուսելում մեկնարկած երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է, որ վերջնական կհաստատվի «ԵՄ ռազմավարական կողմնացույց» կոչվող պաշտպանության հայեցակարգը։ Այն ԵՄ-ին տրամադրում է գործողությունների բավականին հավակնոտ ծրագիր՝ ուժեղացնելու ԵՄ անվտանգության…

Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողություններն ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հայ ռազմագերիների վերադարձի հարցը, և այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է այն իրողությունը, որ.

Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ անդամ պետությունների առաջնորդների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Այս միջոցառմանը զուգահեռ՝ Բրյուսելում հավաքվել են…

Հայտարարություն. «Հայաստան» խմբակցությունը անընդունելի եւ խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երեւույթները

«Հայաստան» խմբակցությունը՝ 1. Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք…

«Այսօր կյանքի և մահվան շեմին էի»․ Անդրե

Անդրեն առողջական խնդիրներ ունի և գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին Անդրեն հայտնել է ինստագրամյան իր էջում։ «Ձեր աղոթքների կարիքն ունեմ»,- առաջին հրապարակումը մակագրել է երգիչը, ապա հայտնել, որ կյանքի ու…

Page 14 of 51
1 13 14 15 51