Xosnak

 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքում գրել է․

Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել ՍԻԼ գռուպի հետ։ Պարզապես բառեր չեմ գտնում նկարագրելու՝ մարդ ինչ աստիճանի պղծված պետք է լինի, որ տեղի ունեցած ողբերգությունից էլ փորձի քաղաքական դիվիդենտներ քաղել և մրոտել մյուս հայ քաղաքացուն։

Տականքներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չկա։ Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին։