2020-ին 44-օրյա պատերազմը Հայաստանիհարյուրավոր, նույնիսկ հազարավոր ընտանիքների կյանքը բաժանել է երկու մասի՝ մինչև սեպտեմբերի 27-և և դրանից հետո։ երկու զուգահեռ իրականություն, որի հետ ստիպված են հաշտվել, որքան էլ ցավը տանջի։
Խաչատրյանների ընտանիքը այդ արհավիրքը վերապրել է, բայց այդպես էլ չի հաղթահարել։ Մինչև օրս նրանք ստիպված են հաշվի նստել ծանր հետևանքների հետ ու անվերջ տանջվել մի հարցադրումից՝ ովքեր են պատասխանատու։
Խաչիկ Խաչիկյանը հուլիսի 14-ին հպարտության զգացումով իր միակ որդուն՝ Ազատին ճանապարհեց հայկական բանակ՝ հայրենիքի առջև պարտքը կատարելու։ Բայց նրանց այլ իրականություն էր սպասվում՝ խեղված ճակատագիր ու հոգեկան տառապանք։
Խաչիկը պատմում է, որ Ազատը 2020-ի հուլիսի 14ին բանակ զորակոչվելուց հետո ծառայության է անցել Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքի զորամասում։ Երբ սեպեմբերի 27-ի լուսաբացին պարզ դարձավ, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Ղարաբաղի ողջ երկայնքով , զորքը բերվել է համար մեկ մարտական պատրաստվածության։
Խաչիկը վերհիշում է , թե ինչպես անհանգստացած փորձում էին կապ հաստատել Ազատի հետ, հասկանալ ինչ է կատարվում բանակում։
Ազատը հայտնել էր, որ ոչ մի արտասովոր բան չկա ու հանգստացրել էր ծնողներին։ Ազատը այսպես է հիշում այդ օրվա իրարանցումը.
-Մեզ բոլորիս հրաման եկավ շարվել դրսում։ Մի զինվորական եկավ, իմ կարծիքով պաշտպանության նախարարությունից կամ գլխավոր շտաբից պաշտոնավոր էր ու ձեռքին թղթեր էին։ Մեզ չասեցին, թե դա ինչ, բայց հրամայեցին, որ հերթով մոտենանք ու ստորագրենք; Շատ արագ էր դա արվում, որ չէինք էլ հասցնում կարդայինք ինչ է գրված թղթի վրա։Հետո ասեցին պատրաստվեք գնում եք Ղարաբաղ։-Երեխեքին ապօրինի թուղթ են տվել ստորագրելու, իբր թե իրանց ինքնակամ գնում են Ղարաբաղ կռվելու, այնինչ անգամ նորմալ զինվորական, ռազմական պատրաստվածխություն չէին հասցրել անցնել։ Երկու ամսվա ծառայողին իրանք իրավունք չունեին տեղափոխեին, պիտի վեց ամիսը լրանար ՝հետո, բայցի դա էլ ոնցկարելի էր խամ երեխեքին 18տարեկան լցնել ավտոներն ու տանել ուղիղ ռազմի դաշտ,- վրդովված պատմում է Խաչիկը։
Մոտ վեց ժամ անց Ազատենք հասել են Ղարաբաղ՝ Քարվաճառ։ Այնտեղ գիշերելուց հետո , առավոտյան տղաներին զենք են տվել ու ճանապարհել ուղիղ Ջաբրայիլ։
Խաչիկը հիշում է, որ հաջորդ օրն արդեն խուճապ էր բոլորի մոտ, հասկանալի էր, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել ու իրենց տղան Ղարաբաղում գտնվելով ուղիղ կրակի տակ է։ Նրանց տեղակայել էին Ջաբրայիլի Գրադ դիվիզիայի 2րդ դիվիզիոնի 3րդ մարտկոց։ Սակայն Ազատը և մյուս նորակոչիկները դեռ չեն անցել անհրաժեշտ հրետանային պատրաստվածություն նաև հոգեբանորեն պատրաստ չէին գտնվել այդ պահին պատերազմի ամենաթեժ կետում։
Խաչիկին օրեր շարունակ չի հաջողվել կապ հաստատել Ազատի հետ։
Անօդաչուների կողմից չտեղորոշվելու համար բոլոր հեռախոսներն անջատված են եղել։ Մի քանի օրից նա հեռուստատեսությամբ լսում է Ալիևի հայտարարությունը, որ «ադրբեջանական ուժերն ազատագրել են Ջաբրայիլ քաղաքը ու շրջանի մի շարք գյուղեր»։
Ազատը պատմում է, որ սարսափելի իրավիճակ էր, հրթիռակոծություն ու անօդաչու թռչող սարքերի չդադարող հարվածներ։ Մի պահ իրենց թվացել է թե արդեն շրջապակման մեջ են ու հասկացել են, որ լրիվ մենակ են , հրամանատարական կազմից ոչ ոք չկա ու հեռակապով ոչ ոք իրենց չի պատասխանում։ Միայն մի պահ ինչ որ մեկը կապի է դուրս եկել ու ասել է « Վիրավորներին գլխից խփեք ու ձեր ճարը տեսեք, օգնություն չի գալու»։ Ազատի աչքի առաջ խուճապի մատնված ու անկանոն գործողություններ ձեռնարկող իր ծառայակիցները պայթում ԱԹՍ-ի հարվածներից։
Ազատը միայն հիշում է , որ իր աչքերի առաջ մի պահ մթնել է , ականջները փակվել են, կորցրել է տարածության զգացումը։ Հասկացել է, որ գուցե կյանքի վերջին րոպեներն է ապրում ու ցանկացել է հայտնել իր գտնվելու վայրը։ Խաչիկ Խաչատրյանն իմացել է, որ որդում տեղափոխել են Ջաբրայիլ և ուղղակի մտցրել պատերազմական մսաղացի մեջ։
Ջաբրայիլում անցկացրած օրերը Ազատի հոգեկան առողջության վրա խորը հետք են թողել։ Նա անընդհատ վերհիշել է մահացած շառայակիցների դեմքերը, պայթյունից ցիրուցան եղած մարմնի մասերը։
Ազատենց զորամասից միայն մի քանի զինվոր, ովքեր Ջաբրայիլից ողջ են վերադարձել, նորից տեղափոխվել են Կապան, բայց այնտեղ էլ դժողքի միջով անցած երիտասարդներին ոչ մի հոգեբանական աջակցություն չի ցուցաբերվել։ Կապանում վերջապես ծնողները հանդիպել են Ազատի հետ ու նկատել, որ նրա վիճակը խիստ մտահոգիչ է , հասկացել են, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է։ Դրանից հետո Ազատ Խաչատրյանը դեռ շարունակել է ծառայությունը , մասնակցել նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում մարտական Հատուկ բուժօգնություն տրամադրելու փոխարեն Ազատին ծաղրել են , անվանել հոգեկան հիվանդ ու էլ ավելի բարդացրել նրա վիճակը։ Խաչիկ Խաչատրյանը ամիսներ շարունակ բողոքներով , փորձանքննություններ պահանջելով մի կերպ հասել է նրան , որ որդու հոգեկան առողջությամբ պայմանավորված վաղաժամկետ ազատեն զինվորական ծառայությունից։ Այսօր Խաչատրյանների ընտանիքին շարունակ տանջում են նույն հարցերը՝ ՝ ովքեր են պատասխանատու իրենց որդու առողջության համար, արդյոք արդարադատություն տեղի կունենա և կպատժվեն այն սպաները, որոնք դավաճանել են իրենց ուսադիրներին, մեր զինվորներին ու մեր հայրենիքին։