Արցախի Հանրապետությունում իրավիճակը օր օրի վատթարանում է Ադրբեջանի  կողմից արդեն մի քանի ամիս Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով: Արցախի ավելի քան 120,000 բնակիչ, այդ թվում՝ տասնյակ հազարավոր երեխաներ կանգնած են սննդի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտ ապրանքների խիստ պակասի առաջ:

Արցախի Պետնախարարության տվյալներով, տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր գրեթե ամբողջությամբ զրկված են սննդամթերքից և ջրային ռեսուրսներից, ինչը վտանգում է բնակչության առողջությունը և կյանքը։ Շրջափակումը խիստ սահմանափակել է նաև բժշկական պարագաների ու դեղորայքի հասանելիությունը, ինչը հանգեցրել է բուժծառայությունների կրճատման ու առողջական լուրջ խնդիրների բնակչության շրջանում։

  «Հայաստան» դաշինքի անդամ, քաղաքական ակտիվիստ Ասպետ Դավթյանը նախաձեռնել է լայնածավալ ստորագրահավաք՝ նպատակ ունենալով աջակցել շրջափակման   պայմաններում ամեն օր գոյության կռիվ տվող արցախահայությանը և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի վրա ։Դավթյանը  «Հայաստան» դաշինքի անունից իր համախոհների հետ միասին  կազմակերպել են այս դրամահավաքը, որպեսզի սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերեն և ուղարկեն Արցախ։ Լաչինի միջանցքի հատվածում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերը երաշխավորել են, որ իրենցից կախված ամեն ինչ կանեն՝ հումանիտար բեռներն անցկացնելու համար։

Էջմիածնում գործող իրենց գեղեցկության սրահում Ասպետ Դավթյանը տեղադրել է հատուկ արկղ, որտեղ քաղաքացիները կարող են նվիրաբերել ցանկացած չափի գումար՝ իրենց նպաստը բերելով հանընդհանուր նպատակի իրականացմանը։ «Սա քաղաքական ակցիա չէ, սա՝ մարդասիրական պարտք է», — ընդգծում է Դավթյանը, — «Արցախում մարդիկ օրվա հաց չունեն, իսկ կառավարությունը շարունակում է լռել։ Եթե պետությունը չի գործում, քաղաքացին իր քաղաքական ուժի գլխավորությամբ պետք է կանգնի իր ժողովրդի կողքին»։

Դավթյանի խոսքով, դրամահավաքին արդեն միացել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր սոցիալական ցանցերում իր տարածած կոչերից են նաև տեղեկացել ակցիայի մասին ու հաստատակամորեն որոշել աջակցել Արցախահայերին։ Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ոչ միայն համայնքային, այլև մարզային մասշտաբով՝ վերածվելով համահայկական համախմբման իսկական ալիքի։ Մինչ այս, մայիսի սկզբին Ասպետ Դավթյանը մեկ այլ ակցիա էր սկսել։ Կնոջ՝ Արմինե Չախալյանի և քաղաքական համակիրների հետ միասին նա ստորագրահավաք է կազմակերպել իրենց գեղեցկության սրահում, որտեղ այցելուներին և առհասարակ բնակչությանը կոչ է անում միանալ նախաձեռնությանը։ Ստորագրոահավաքով նպատակ ունեն միանալ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությանը, որով պատգամավորը ցանկանում է Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետի վերացման հարցը բարձրացնել Եվրախորհրդում։

Դավթյանի խոսքով՝ այս քայլը կոչված է հասարակության ակտիվ ներգործությամբ ստիպել իշխանություններին նշված խնդրի ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել և խնդիրը լսելի դարձնել միջազգային տարբեր ատյաններում։  «Արցախի բնակչությունն այսօր ապօրինի և բռնի կտրված է աշխարհից ու Հայաստանի հետ կապից, որը կյանքի ճանապարհ է, իսկ մենք չենք կարող լռել։ Ստորագրահավաքը մեր ձայնն է՝ հանուն արդարության», –նշում է Դավթյանը։

Ստորագրահավաքը կշարունակվի մինչև մայիսի վերջ, ապա դրանք կահնձնեն ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որպեսզի հավաքագրված բոլոր ստորագրությունները խորհրադարանականը փոխանցի ԵԽ։

Ի դեպ, ըստ դավթյանի չնայած տեղական իշխանությունների կողմից արդեն ճնշումներ են նկատվում, անգամ սպառնալիքներ, սակայն «Հայաստան» դաշինքի անդամը հայտարարել է, որ շարունակելու է իր մարդասիրական գործունեությունը՝ խաղաղ և օրինական ճանապարհով։
«
Ոչ ոք չի կարող կանգնեցնել մարդկանց, ովքեր պայքարում են իրենց հայրենակիցների կյանքի համար»,- հայտարարում է նա։