Հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախնական տվյալներով Օգօստոսի 28-ին ծեծի է ենթարկել Բելաջիո ռեստորանում Բելաջիո բենդի՝ դհոլչի Արմենակ Յենոքյանին: Թարմ տեղեկություններով պարզ է դարձել, որ Հայկ Սարգսյանը այս օրերին շարունակելով իր քեֆ ուրախությունները բոլոր ընդիմադիրներին ենթարկում հետապնդման կամ խոշտանգումների:
Նշենք նաև, որ դեպքի փաստով տուժածը տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ, վիճակը գնահատվում է միջին-ծանր : Փորձելով մանրամասնություններ ստանալ դեպքի վայրից ականատեսները ասում են, որ դեպքը տեղի է ունեցել Բելաջիո ռեստորանաին համալիրի սեփականատեր Գրիշա Մարգարյանի խնջույքի ժամանակ, որտեղ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ և օլիգառխներ:
Հատկանշական է նաև, որ սա միակ դեպքը չէ և առ այսօր ոչ մի համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել պարզելու և մեղադրյալներին կալանավորելու համար: Սա Հայկ Սարգսյանի մասնակցությամբ առաջին դեպքը չէ և նա շարունակում է անպատիժ մնալ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։