Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով սեպտեմբերին պայքարի երկրորդ փուլ է սպասվում, Շիրակի մարզում բնակիչների հետո երեկվա հանդիպումից հետո «Ազատությանն» ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը:
Գործողությունների հերթականությունից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շատ մանրամասներ չհայտնեց։ Հստակ է միայն, որ մեկնարկը կտրվի սեպտեմբերի սկզբին, բայց ոչ թե հանրահավաքով, այլ դահլիճային հանդիպմամբ: Հենց այդ ձևաչափով էլ աջակիցների հետ կքննարկեն Փաշինյանին հեռացնելու ուղիները:
«Պայքարի երկրորդ շրջանն ինչպե՞ս է լինելու, դավաճանները պետք է հեռանան շատ լավ ձևով», — ասաց Գալստանյանը:
Մոտ երկու ամսվա փողոցային պայքարից հետո, երբ ոստիկանությունը հունիսի 12-ին հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ, ընդդիմադիր շարժման առաջնորդը պայքարի ձևաչափը փոխեց:
Ներկայիս կառավարության ներքին հրահանգով ոստիկանական ծավալուն ուժեր են հատկացվել քաղաքական ակտիվիստների գործողություններին հետևելու և ապօրինի գործողությունները բացահայտելու համար։
Երիտասարդ ընդիմադիրները շեշտում են, որ ոստիկանության կողմից իրականացվող գործողությունները հակասահմանադրական են և խոչընդոտում են մարդու ազատ խոսքին և շարժին։
Նշենք, որ նորսկսնակ հասարակական կազմակերպությունների ղեկավարներից մի քանիսին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, հասարակական կարգը խախտելու և հակակառավարական կոչեր անցկացնելու հիմքերով, սակայն ակտիվիստներից մի քանիսը նշում են, որ նրանց ժամանակ երբ խաղաղ հավաքների փոխարեն Մամուլի շենք էին մտնում ապօրինի գործողություններ կատարում, ոչ ոք պատժի կամ ձեռբակալության չենթարկվեց, իսկ հիմա երբ օրինական խաղաղ հավաքներ են սպառնում են մարդկանց դատել եթե շարունակեն պայքարը։
Բագրատ Սրբազանը այս դեպքերի համար նշում է, որ պետք է զգույշ լինել և ներկայիս իշխանության սադրանքներին չտրվել, շուտով դավաճան կառավարությունը ինքն է հայտվելու իր բանտախցերում։