Եկեղեցին սրբություն է, ոչ թե անձնական ամբիցիաների բեմ
Բաբկեն Արշակյանի ներկայությունը եկեղեցական միջավայրում լուրջ մտահոգություն է առաջացնում։ Մարդ, որի
վարքն ու կապերը բացահայտ կերպով հակասում են մեր ազգային և հոգևոր արժեքներին, փորձում է ներթափանցել այն տարածք, որը դարեր շարունակ պահել է ժողովուրդը՝ հավատքով, պայքարով ու սիրով։
Ի՞նչ իրավունքով է նման վարք ցուցաբերող մարդը մուտք գործում եկեղեցի։ Ինչու՞ են փակ աչքերով հանդուրժում նրա գործողությունները։ Արդյո՞ք եկեղեցին դարձել է փորձադաշտ նրանց համար, ովքեր ձգտում են ոչ թե ծառայել, այլ առանձնանալ և վարկաբեկել։
Մեր աղբյուրները փաստում են՝ Բաբկեն Արշակյանը սերտ կապերի մեջ է անձանց հետ, որոնց ներկայությունը հոգևոր դաշտում հակասում է մեր հավատքին ու արժանապատվությանը։Ժողովուրդն այլևս լուռ չէ։ Մենք պահանջում ենք պատասխան՝ թե ովքեր են կանգնած այս վարքի հետևում և ինչու չեն կանխվում նման ներթափանցումները։ Եկեղեցին պետք է մնա սուրբ վայր, ոչ թե քարոզչության հարթակ։
Այսօր է պետք գործել, վաղը կարող է ուշ լինել։