Ադրբեջանի համար այն իշխանությունը, որ մենք ունենք վերջին տարիներին, ի դեմս Նիկոլ Փաշինյանին, մի հատ մեծ նվեր է իրենց համար: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը
«Այն ինչը կարող է սպառնալ այս իշխանությունների չլինելուն, այնտեղ դրան բնականաբար շատ վատ են արձագանքելու»,-ասաց նա:
Հարցին՝ 2018 թվականին իշխանությունը պետք է կրակե՞ր հատուկ պահպանվող տարածք՝ Ռադիոտուն մտնող քաղաքացիների վրա թե ոչ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Իշխանությունը ունի բացառիկ իրավունք ուժ կիրառելու: Ես հիմա չեմ ուզում հետ գնալ ու գնահատական տալ այդ ամեն ինչին։ Բայց իշխանությունը այդ իրավունքն ունի, եթե կան օրենքով նախատեսված դեպքեր»: