
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Եվրամիությանն առևտրային հարցերի շուրջ՝ հայտարարելով, որ այդ երկրների խումբը «շատ, շատ վատ է վերաբերվում մեզ», գրում է The Hill-ը։
«Ես միշտ ասում եմ, որ այն ստեղծվել է Միացյալ Նահանգներին վնասելու համար: Նրանք միավորվել են ԱՄՆ-ի դեմ առևտրի ոլորտում միասնական ուժ ստեղծելու համար: Նրանք ունեն ՆԱՏՕ-ն, որը հիմնականում կազմված է նույն երկրներից, և նրանք օգտվեցին ԱՄՆ դոլարից և ռազմական առումով, մինչև ես եկա:
Մենք վճարում ենք նրանց ռազմական պաշտպանության համար, իսկ նրանք մեզ խաբում են առևտրի մեջ»,- ընդգծել է նա: