Թրամփի մաքսատուրքերի սառեցումից հետո աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 304 միլիարդ դոլարով: Դա Bloomberg-ի՝ միլիարդատերերի ինդեքսի պատմության մեջ ամենամեծ մեկօրյա աճն է:

Ամենակտրուկ աճը գրանցվել է Իլոն Մասկի կարողության մեջ՝ 36 միլիարդ դոլարով։ Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 23%-ով։

Երկրորդ տեղում՝ 26 միլիարդ դոլար աճով, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն է։ Հաջորդը Ջեֆ Բեզոսն է (Amazon)՝ 18,5 միլիարդ դոլարով, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Ապրիլի 2-ին Թրամփի հայտարարած մաքսատուրքերը փլուզումներ են առաջացրել համաշխարհային շուկաներում և ի թիվս այլ ընկերությունների, վատթարացրել է Tesla-ի իրավիճակը: Ինքը՝ Մասկը, ըստ WSJ-ի, դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահի որոշմանը և նույնիսկ հրապարակավ վիճել նրա առևտրային խորհրդականի հետ՝ նրան անվանելով «ապուշ»: