Պուտինը ցանկանում է իր շքերթում ցուցադրել փորձառու և մարտունակ բանակ, որը կարող է շքերթից ուղիղ գնալ Ուկրաինայի կամ Բալթյան երկրների ճակատ, գրում է գերմանական Bild պարբերականը։

Նման շքերթն ուժի իրական ցուցադրություն կլինի և՝ հստակ ազդանշան Եվրոպային, որ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ է պատերազմի, և որ բանակը դասեր է քաղել մարտադաշտում իր փորձից: Նշվում է, որ մայիսի 9-ի շքերթում Պուտինն այս անգամ իսկապես կարող է ցուցադրել ժամանակակից ռուսական բանակը։ Ռուսական բանակը մայիսի 9-ից մի ամիս առաջ Եկատերինբուրգում զորահանդեսի ավանդական գլխավոր փորձ է անցկացրել, նշել է պարբերականը։