Հանքանյութերի գործարքը Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքների մաս է կազմում։ Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

Նա նշել է, որ ռազմավարական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը կլինի ապագա անվտանգության երաշխիքների հիմնական տարրը։

Ըստ նրա՝ դա կլինի «հավասար՝ 50-ը՝ 50-ին գործընկերություն»։ Միացյալ Նահանգներն իր լուման կներդնի ներդրումների և պաշտպանական պայմանագրերի միջոցով, իսկ Ուկրաինան՝ նոր արտոնագրերից և նախագծերից ստացված եկամուտների միջոցով, նշել է դեսպանը։