
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) լուծարելու որոշումը որակել է «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու կարևոր քայլ։
«Մենք վճռական քայլեր ենք ձեռնարկում ահաբեկչությունից զերծ Թուրքիայի մեր նպատակին հասնելու ուղղությամբ»։ Այսօր հատեցինք ևս մեկ կարևորագույն շեմ։ PKK-ի ընդունած որոշումը կարևոր ենք համարում մեր երկրի անվտանգության համար։ Նոր դարաշրջանի դռները կբացվեն բոլոր ոլորտներում։ Մեր հետախուզությունը և մյուս ստորաբաժանումները հատուկ ուշադրությամբ կհետևեն [Քրդական աշխատավորական կուսակցության զինաթափման] հետագա գործընթացին»,-հայտարարել է Էրդողանը Անկարայում իր նախագահությամբ անցկացված կաբինետի նիստից հետո TRT Haber հեռուստաալիքով ազգին ուղղված իր ուղերձում։
Թուրքիայում նախկինում արգելված և ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցությունը համագումար է հրավիրել, որի ժամանակ որոշել է ինքնալուծարվել և վերջ դնել հանրապետության իշխանությունների հետ գրեթե 50-ամյա զինված բախմանը։ Համագումարի հաղորդագրության մեջ նշվում է, որ կուսակցությունն այժմ անցնում է պայքարի ժողովրդավարական և քաղաքական եղանակների։