
Իսրայելական «Մոսսադ» հետախուզությունը կիրակի օրը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում իրականացված հատուկ գործողության ընթացքում առգրավել է մահապատժի ենթարկված իսրայելցի լրտես Էլի Քոհենի վերաբերյալ 2500 գաղտնի սիրիական գործեր (դոսյեներ), հայտնում է The Jerusalem Post-ը։
«Մոսսադի» տվյալներով, Սիրիայի իշխանություններն այդ ֆայլերը պահում էին խիստ գաղտնի և ապահով վայրում, և «Մոսսադից» ժամանակ է պահանջվել դրանք գտնելու և առգրավումը պլանավորելու համար, նույնիսկ երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի՝ դեկտեմբերի 7-8-ին տապալումից հետո։ Այդ ֆայլերում «Մոսսադը» հայտնաբերել է Քոհենի իրական կեղծ անձնագրերը, նրա բնակարանի բանալիները, ինչպես նաև հաղորդագրություններն ու առաջադրանքները, որոնք նա ստանում էր հետախուզական գերատեսչությունից։
Բացի այդ, ֆայլերը պարունակում են տեղեկություններ սիրիացիների կողմից Քոհենի նկատմամբ իրականացված հսկողության մասին՝ բարձրաստիճան սիրիացի պաշտոնյաների հետ նրա հանդիպումների ժամանակ, ինչպես նաև կտակի և ուղերձների բնօրինակները, որոնք Քոհենը գրել էր մահապատժից առաջ, և որոնք մինչ այժմ հանրությանը հասանելի էին միայն բովանդակության պատճենի տեսքով։