
Ուկրաինան պնդում է լայն միջազգային ձևաչափ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր բանակցությունների համար, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով «Մենք Ուկրաինան ենք» կազմակերպությանը։
«Թուրքիայում տեղի ունեցած հանդիպումը շարունակելու որևէ պայման չի կարող լինել, քանի որ այնտեղ հստակ համաձայնություն է ձեռք բերվել, եթե հանենք ռուսական պատվիրակությանը հնչեցրած այդ բոլոր կեղծ-պատմական դասախոսությունները։ Մասնավորապես, ռազմագերիների առաջին փոխանակումը, որն սկսվեց այսօր»,- նշել է Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավարը։
Ըստ Սիբիգայի՝ Ուկրաինան սպասում է, որ ռուսական կողմը ներկայացնի ապագա անվերապահ հրադադարի վերաբերյալ իր հայեցակարգային առաջարկը։
Արտգործնախարարը հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում Ուկրաինայի նախագահի և Պուտինի հանդիպման ուղղությամբ։
«Մենք ընդունում ենք, որ այս հանդիպումը կարող է լինել ընդլայնված կազմով։ Շատ կցանկանայինք, որ նախագահ Թրամփը միանար դրան, և մենք միշտ հետևողական ենք եղել և պնդել ենք, որ Եվրոպան պետք է լինի ապագա հնարավոր բանակցությունների սեղանի շուրջ»,- եզրափակել է Անդրեյ Սիբիգան։