Իրանի կարգավորող մարմինները հայտնել են, որ իրանական միջուկային երեք օբյեկտի վրա հարձակումներից հետո դրանցից դուրս ճառագայթման մակարդակը չի բարձրացել, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Իրանի միջուկային կարգավորող մարմինները ՄԱԳԱՏԷ-ին հայտնել են, որ իրանական երեք միջուկային օբյեկտների վրա վերջին հարձակումներից հետո օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակը չի բարձրացել», — ասվում է հայտարարության մեջ։