Մինչև Ռուսաստանը չփոխհատուցի Ուկրաինայի վրա զինված հարձակման հետևանքով պատճառված վնասը, Մոսկվան հասանելիություն չի ստանա սառեցված ռուսական ակտիվներին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, գրում է DW-ն։

Գերմանիայի կառավարության ղեկավարը վնասի ընդհանուր չափը գնահատել է 550 միլիարդ եվրո։

Կիևում Ուկրաինայի վերականգնման ծախսերը երեք տարուց ավելի պատերազմից հետո գնահատվում են 850 միլիարդ եվրո։

2022 թվականի փետրվարին Արևմուտքը սառեցրեց Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի քան 260 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվները։ Այդ գումարի մեծ մասը՝ մոտ 190 միլիարդ եվրոն, պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում, իսկ գումարի մեկ այլ մասը՝ Միացյալ Նահանգներում։