Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի հուլիսի 7-ի հրամանով Գեղամ Մարգարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության պետ: