Պաշտպանությունը բողոքարկել է Մոլդովայի Գագաուզիայի ինքնավար մարզի ղեկավար Եվգենիա Գուցուլին ձերբակալելու որոշումը, որը կայացվել էր դատավարության ավարտից առաջ: Դրա մասին իր թելեգրամյան ալիքով՝ փաստաբան Նատալյա Բայրամին հղումով, հայտնել է «Առաջինը Մոլդովայում» հեռուստաալիքը:

«Պաշտպանությունը կարծում է, որ Եվգենիա Գուցուլի կալանավորումը իրավական ուժ չունեցող դատավճռի հիման վրա անօրինական գործողություն է»,- թելեգրամյան ալիքը մեջբերում է փաստաբանին, որը նաև ուշադրություն է հրավիրել այլ դատավարական խախտումների վրա: