Պուտինը Ուկրաինայում հրադադարի չի պատրաստվում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ վկայակոչելով հետախուզության զեկույցին։

«Պուտինը միայն մտադիր է Ամերիկայի հետ հանդիպումը ներկայացնել որպես իր անձնական հաղթանակ և շարունակել գործել առաջվա պես, ճնշում գործադրել Ուկրաինայի վրա առաջվա պես։ Չկա որևէ նշան, որ ռուսները ազդանշաններ են ստացել պատերազմից հետո ստեղծված իրավիճակին պատրաստվելու համար»,- ըստ УНИАН գործակալության՝ հայտարարել է նա։

Նա հավելել է, որ ռուսներն իրենց զորքերն ու ուժերը այնպես են վերադասարվորում, որ «նոր հարձակողական գործողություններ ձեռնարկեն»։

«Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է խաղաղության, նման կերպ չի վարվում։ Մենք շարունակում ենք մեր գործընկերներին տեղեկացնել մարտադաշտում, դիվանագիտության մեջ և Ռուսաստանի հետագա գործողությունների խծծրագրման իրական իրավիճակի մասին»,- հավելել է Զելենսկին։