
Ես մտադիր եմ գլխավորել փոստային քվեարկությունը դադարեցնելու շարժում, ինչպես նաև խիստ «անճիշտ», չափազանց թանկ և խիստ վիճահարույց քվեարկության սարքավորումները. դրանք տասն անգամ ավելի թանկ են, քան ճշգրիտ, բարդ, ջրանիշով թղթե քվեաթերթիկները, որոնք ավելի արագ են և կասկած չեն թողնում, թե ով է հաղթել կամ պարտվել ընտրություններում, սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որը փոստային քվեարկություն է կիրառում։ Մնացած բոլորը հրաժարվել են դրանից՝ զանգվածային ընտրակեղծիքների պատճառով։ ՄԵՆՔ ԿՍԿՍԵՆՔ ԱՅՍ ՋԱՆՔԵՐԸ, ՈՐԻ ԴԵՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆՔ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՉՏԵՍՆՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ», — գրել է նա։