Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի-Գյումրի ավտոճանապարհին՝ Մարալիկի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Էդգար Հ․-ն իր վարած մոտոցիկլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Max Oil» բենզալցակայանի տանիքի հենասյանը և լիցքավորման սարքին։ Այս մասին հայտնում է Shamshyan. com–ը։

Մոտոցիկլավարը տեղում մահացել է։ Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, բենզալցակայանի աշխատակիցները մարել են այն։

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։