
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը առանց խոսքերի նկարագրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր հանդիպման արդյունքները՝ պարզապես բութ մատը վեր է բարձրացրել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովի և Ռուբիոյի միջև հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿԳ) 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։
Նախարարի և պետքարտուղարի միջև զրույցը, ըստ տեղեկությունների, տևել է գրեթե մեկ ժամ։ Սակայն այն տեղի է ունեցել ոչ թե ՄԱԿ-ի կենտրոնակայանում, այլ մի քանի թաղամաս այն կողմ։
Լավրովի և Ռուբիոյի միջև զրույցը սկսվել է առանց լրատվամիջոցների համար որևէ բացման խոսքի և շարունակվել է փակ դռների ետևում։