Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին:

Կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։