
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը հունվարին կլինի նույնքան հագեցած, որքան տարեվերջին էր։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում այդպիսի աշխատանքային ռեժիմ է ներկայացրել, հայտնում է ТАСС-ը։
«Այնպես, ինչպես տարեվերջին էր,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչպիսին է լինելու աշխատանքային ռեժիմը տարեսկզբին։- Այստեղ հանգիստ գրաֆիկ չի լինի»։
Ավելի վաղ Պեսկովը ТАСС-ի հետ զրույցում նշել էր, որ պետության ղեկավարի տոնական օրերը հագեցած են լինելու աշխատանքով, քանի որ Պուտինը «համամարդկային ըմբռնմամբ հանգստյան օրեր չունի»։
Ռուսաստանյան առաջնորդն ամեն տարի աշխատում է տոների ընթացքում, սակայն, ըստ նրա մամուլի քարտուղարի, այդ ժամանակահատվածում Պուտինի ոչ բոլոր հանդիպումներն են հրապարակային։