
Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին։ Դրա մասին ասված է Մեծ Բրիտանիայի զարգացման հարցերով պետական նախարար, բարոնուհի Ջենի Չեփմենի հայտարարության մեջ։
«Ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական բազային, կպահպանվեն պատշաճ իրավական ընթացակարգերն ու օրենքի համաձայն կապահովեն, որ բոլոր անձանց արդարացիորեն վերաբերվեն, ինչպես նաև կապահովվի, որ դատական գործընթացները լինեն թափանցիկ և անաչառ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը վճռականորեն հանձնառու է ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության իրավունքի խթանմանը և պաշտպանությանը։
Նախարարներն ու պաշտոնատար անձինք պարբերաբար քննարկել են մի շարք հարցեր մեր հայ գործընկերների հետ»,- նշել է Չեփմենը։