ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին փաստագրական ֆիլմը ձախողվել է շոտլանդական կինովարձույթում՝ չնայած բազմամիլիոն դոլարանոց գովազդային արշավին, հաղորդում է Daily Record-ը։

Հունվարի 30-ի առավոտյան Գլազգոյի և Էդինբուրգի երկու կինոթատրոններում պրեմիերայի ցուցադրությունների համար վաճառվել էր ընդամենը 16 տոմս։

Amazon-ը ֆիլմի վրա ծախսել է 75 միլիոն դոլար՝ 40 միլիոն դոլար՝ ռեժիսորից ցուցադրման իրավունքները ձեռք բերելու և 35 միլիոն դոլար՝ համաշխարհային մարքեթինգային արշավի համար։ Ֆիլմը կցուցադրվի Մեծ Բրիտանիայի ավելի քան 100 կինոթատրոններում։

Բրեթ Ռաթների մեկժամյա ֆիլմը պատմում է Մելանյա Թրամփի՝ որպես ԱՄՆ առաջին տիկին ծառայելու և նրա հարաբերությունները ամուսնու հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ կոչ էր արել դիտել ֆիլմը՝ պնդելով, որ տոմսերը «արագ վաճառվում են»։

Ֆիլմի ցուցադրությունն ավելի վաղ արգելվել էր Հարավային Աֆրիկայում։