ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում քաղաքացիական պատերազմի հավանականությունը գնահատել է ցածր՝ այդ հայտարարությունն անելով Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ: Նրան խնդրել են մեկնաբանել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի խոսքերը, որը Մինեապոլիսում ներկայիս անկարգությունները համեմատել է 1861 թվականի քաղաքացիական պատերազմի սկզբի հետ։

«Նահանգապետն իսկապե՞ս դա ասել է: Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է Ֆորտ Սամթերը: Կամ ինչ-որ մեկը դա գրե՞լ է նրա փոխարեն», — նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ ինքն ընտրվել է օրենքի և կարգուկանոնի խոստումներով, որոնք, ըստ նրա, ամերիկացիներն են ցանկանում։

Մինեապոլիսում արդեն երեք շաբաթ է, ինչ շարունակվում են բողոքի ցույցերը ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դեմ, երբ դաշնային գործակալները անօրինական ներգաղթյալներին կալանավորելու խոշոր գործողության ժամանակ մահացու վիրավորել են առնվազն երկու ամերիկացու: Այդ միջադեպերի շարքը զանգվածային ցույցեր և ազգային զայրույթի ալիք է առաջացրել: