Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ չկա որևէ նշան, որ Իրանը հեռացրել է բարձր հարստացված ուրանը երկրի հիմնական միջուկային օբյեկտներից, որոնց հունիսին հարվածներ էին հասցրել ԱՄՆ-ը և Իսրայելը։

«Մեր մեջ տպավորություն է ստեղծվել, և կարծում եմ, որ այս տպավորությունը կիսում են նաև այլ դիտորդներ, որ հարստացված ուրանը չի հեռացվել»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Գրոսսին, գրում է Wall Street Journal պարբերականը։

Գրոսին հավելել է, որ բարձր հարստացված ուրանը հիմնականում պահվում է Նաթանզի և Սպահանի օբյեկտներում։