
CNN-ի իրավապահ մարմինների հարցերով ավագ վերլուծաբան Էնդրյու Մաքքեյբը նշել է, որ Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին պետական պաշտոնյաները ներկայացել են անվտանգության բարձր մակարդակի պայմաններում, որը «գրեթե հավասար էր ազգային անվտանգությանն առնչվող միջոցառումների մակարդակին»:
«Մեկ սենյակում միաժամանակ ներկա են կառավարության բազմաթիվ ղեկավարներ: Դա հսկայական խոցելիություն է ստեղծում ամենատարբեր խնդիրների համար»,- ասել է նա:
Նա հավելել է, որ, հավանաբար, առկա է «լայնածավալ համակարգում» ԱՄՆ Գաղտնի ծառայության և մյուս գործընկերների միջև:
Ըստ նրա, եթե զինված անձին հաջողվեր ներխուժել տարածք, «դա կքանդեր ձեր ողջ պլանը, ողջ համակարգումը և վերջ կդներ դրան»:
«Անակնկալը իրավապահ մարմինների պլանավորման թշնամին է»,- ասել է Մաքքեյբը: