Skip to content
  • Շբթ. Հնս 13th, 2026
ArmenianTimes

ArmenianTimes

ArmenianTimes

  • Գլխավոր
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԺԱՄԱՆՑ
    • ՔՐԵԱԿԱՆ
    • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
    • ԱՎՏՈՎԹԱՐ
    • ՀԱՅՏՆԻՆԵՐ
    • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
    • ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
    • ՊԱՏԱՀԱՐՆԵՐ
    • ՏՈՒՐԻԶՄ
    • ՏՏ
  • ՔԱՂԱՔԱԿԱՆ
  • ՍՊՈՐՏ
  • ԲԱՆԱԿ
  • ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ԱՐԽԻՎ
  • ՇՈՈՒ ԲՒԶՆԵՍ
  • ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ ԱՐԽԻՎ Գլխավոր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ

ՄԻԵԴ-ը Ռամիլ Սաֆարովի արարքը չի վերագրել Ադրբեջանին. վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին

ByArmenianTimes

Սպտ 8, 2020

Ramil

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Լևոն Գևորգյանը Ռամիլ Սաֆարովի գործով ՄԻԵԴ-ի Պալատի վճիռը բողոքարկել են Մեծ Պալատին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Սիրանուշ Սահակյանը:

«2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ:

Եվրոպական դատարանը գտավ, որ, դաժան հանցագործին ներում շնորհելով, Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:​

Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով:

Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:​Նկատի ունենալով այս գործի իրակավան կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին»,-գրել է Սիրանուշ Սահակյանը:

auroranews.am

Գրառումների նավարկումը

Միֆ կա, որ բանկերը չաղ, հարուստ, անընդհատ փող աշխատող կառույցներ են. ՀՀ ԿԲ նախագահ
«Բանակի տղան»․ լույս է տեսել գիրք Արցախի հերոս Արմեն Ուրֆանյանի մասին

By ArmenianTimes

Related Post

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից. Վեհափառ

Ապր 12, 2026 ArmenianTimes
ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դավիթ Մինասյանի կալանքը պետք է փոխվի, իսկ ոստիկանները նորմալ բերման ենթարկել պետք է սովորեն. Իոաննիսյան

Ապր 7, 2026 ArmenianTimes
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՄՍՇՊՀ-ում տաքսու վարորդները հավաստել են՝ նախորդ անգամ իրենց բարձրացված բոլոր խնդիրներին լուծումներ են տրվել

Ապր 7, 2026 ArmenianTimes
Քաղաքական
  • ՔԱՂԱՔԱԿԱՆ

    ՌԴ պաշտպանության նախարարը և Պետդումայի նախագահը այցով մեկնել են ԿԺԴՀ

    26.04.2026

  • ՔԱՂԱՔԱԿԱՆ

    Վայրում, որտեղ տեղի է ունեցել թղթակիցների ընթրիքի հրաձգությունը, մահափորձ էր կատարվել Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ

    26.04.2026

  • ՔԱՂԱՔԱԿԱՆ

    CNN-ը մեկնաբանել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի անվտանգության մակարդակը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը

    26.04.2026

Ամենաընթերցված լուրեր

Իրանն Իսրայելին «բոլորովին այլ և անսպասելի պատասխան» հարված կհասցնի. ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատարի տեղակալ

05.09.2024 03:52

Վարչապետի եզրափակիչ ելույթը կառավարության 2023-ի ծրագրի կատարման տարեկան զեկույցի քննարկմանը

11.04.2024 17:36

Հաջորդ կանգառը՝ Սուրմալու և Ակադեմիական քաղաք. մետրոյի նոր կայարանի նախագիծը՝ փորձաքննության փուլում

26.03.2024 15:30

ArmenianTimes.am — պաշտոնական տեղեկատվություն

Հասցե՝
24 Movses Khorenatsi Street, 0010, Երևան, Հայաստան

Հեռախոս՝ +374 99 88 33 63
Էլ. հասցե՝ admin@armeniantimes.am

© 2009–2025 ArmenianTimes.am

Կայքում տեղադրված լրատվական, վերլուծական և փաստահեն բոլոր հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես ArmenianTimes.am լրատվական-վերլուծական կենտրոնին։
Կայքի նյութերը նախատեսված են միայն անհատական կիրառման համար։ Այլ հարթակներում կամ լրատվամիջոցներում հրապարակումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն ArmenianTimes.am-ի գրավոր համաձայնության հիման վրա։

Հեղինակային իրավունքի խախտման դեպքում պատասխանատուն ենթարկվում է օրենքով սահմանված պատասխանատվության։

Մարկետինգի և գովազդի հարցերով

Հեռախոս՝ +374 88 33 63
Էլ. հասցե՝ connect@armeniantimes.am

ArmenianTimes

ArmenianTimes

ArmenianTimes

Proudly powered by WordPress | Theme: News Hunt by Themeansar.

  • Home