Parskastan

 Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին, հայտարարել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանատան Թվիթերի էջը: 

«ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին»,-նշել է դեսպանը: 

Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն՝ նախագահ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությունների առնչությամբԹեհրանն արձագանքել է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական կոչերին: