Durs ekav

Այսօր ընթացող կառավարության հերթական նիստի ընթացքում  ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դուրս եկավ նիստի կեսից։ 

Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ բան խոսեց ու հեռացավ:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՀԺ-ին փոխանցեց, որ Այվազյանը պայմանավորված զրույցներ ուներ։ Հարցին՝ ո՞ւմ հետ, խոսնակը նշեց, որ ԱԳ նախարարի հրապարակային հանդիպումների և զրույցների մասին մենք հայտում ենք համապատասխան հաղորդագրության միջոցով: