Իմ նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 14-ին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են թվով 30 օբյեկտներ:
➡️ Բոլորին տրվել են բանավոր հանձնարարականներ՝ մեկ շաբաթվա ընթացքում տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել են ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:
❗️Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ:
https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/843904369453714?__xts__%5B0%5D=68.ARCMQHDrRfLsltvfqEDxyXOmQcSFMYHFMcS0XqJiS4oaXgkfhxP62r5HvP1dqGTH-uBIZCFWrOu_OumjhSWB_sYTmICoD6jaX1mXPDrfaARN1-i2vwBfH64DhqdLKoEH5XjKfoUGNcQBi74VBPHkGEWpHynowz7auMFKRaYPykdUM9KQN8j_Xy7q5z5QrhhBn0bpFA7OdaJnEdUIxcsXa9yVsh08RP6u06UUNw9p-ufLRIJUofSqC9t3rf4KdHqKB4COo6yknuUoqu6_P6-kY_tlk_AIFXsXETZlfDOHDW1ysM9q27rBRUpw63B7s9BQe7mW6C4RhWol-voCPjkM1FA&__tn__=-R